Դավթաշենում առաջինը կիրականացվի աղբի տեսակավորման ամբողջական գործընթացը
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավագանու այսօրվա նիստում անդրադարձավ աղբի տեսակավորման գործընթացին:
«Այս պահի դրությամբ մրցույթ ենք դրել, որպեսզի պայմանական վերցնենք մի վարչական շրջան, ու այնտեղ ամբողջությամբ տեսակավորում իրականացվի: Հիմա քաղաքի տարբեր տեղերում կան դրված աղբամաններ, որ տեսակավորում են անում, բայց, ըստ իս, այնքան էլ արդյունավետ չէ:
Երբ քաղաքացին տնից դուրս է գալիս, իր հետ պետք է ունենա մի քանի տեսակի աղբ, ու եթե իր տնից բավականին հեռու է տեսակավորումը, շատ հաճախ չեն էլ իրականացնում տեսակավորումն»,- ասաց Սարգսյանը:
Նա նշեց, որ տեսակավորման աշխատանքներն առաջինն ամբողջությամբ իրականացվելու է Դավթաշեն վարչական շրջանում:
Կարծիքներ