Մանդատների փոխանցում, ՍԴ-ում ներկայացուցիչներ ունենալու որոշում. ԿԸՀ արտահերթ նիստը

Մանդատների փոխանցում, ՍԴ-ում ներկայացուցիչներ ունենալու որոշում. ԿԸՀ արտահերթ նիստը

ԿԸՀ-ն այսօր հերթական նիստն է գումարել: Օրակարգում երեք հարց է եղել: Հանձնաժողովը սահմանված կարգով կազմել է արձանագրություն, որով Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Լուսինե Եգանյանի մանդատը տրվել է դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արա Մելիքջանյանին:

Մեկ այլ արձանագրությամբ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Օհանյանի մանդատը տրվել է Լիանա Քերոբյանին:

Օրակարգային վերջին հարցով որոշվել է, որ ՍԴ-ում ընտրության արդյունքների օրիանականության վեճի քննությանը ԿԸՀ ներկայացուցիչները կլինեն հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը և հանձնաժողովի անդամ Նունե Հովհհանիսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում