Ֆրանսիայի տոնը միավորում է ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքները. Հայրապետյանը մասնակցել է միջոցառմանը
«Մասնակցել եմ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Երևանում կայացած հանդիսավոր միջոցառմանը:
Շնորհավորել եմ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ շարունակելով.
«Դեսպանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել օրն իրենց հետ տոնելու համար և ընդգծել՝ Ֆրանսիայի ազգային տոն դարձած հուլիսի 14-ը խորհրդանշում է իրենց հեղափոխությունը և միավորում ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքները»։
Կարծիքներ