Սուրեն Պապիկյանը շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «X»-ի իր միկրոբլոգում շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին, իմ գործընկեր Սեբաստիեն Լըկորնյուին Ազգային տոնի կապակցությամբ՝ հղելով խաղաղության և բարգավաճման մաղթանքներ։
Վստահ եմ, որ Հայաստան-Ֆրանսիա երկարամյա բարեկամությունը և համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում, շարունակական կլինեն»,- գրել է Պապիկյանը։
Կարծիքներ