Նորվեգիան սառեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը գիտության և կրթության ոլորտում

Նորվեգիան սառեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը գիտության և կրթության ոլորտում

Նորվեգիայի իշխանությունները որոշել են դադարեցնել գիտակրթական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակով, ասվում է երկրի կառավարության հաղորդագրության մեջ։

«Մենք կասեցնում ենք Ռուսաստանի իշխանությունների հետ ցանկացած երկխոսություն, և պետք է կասեցվեն բոլոր համաձայնագրերը՝ նորվեգական և ռուսական գիտահետազոտական ​​ու կրթական հաստատությունների միջև»,- ասվում է գիտության և բարձրագույն կրթության նախարար Օլա Բորտեն Մոուի հայտարարության մեջ:

Նշվում է, որ կասեցված են նախարարությունների և գերատեսչությունների միջև համագործակցության ծրագրերը, գիտության և կրթության ոլորտում պայմանագրերի գործարկումը, ռուսական և նորվեգական կազմակերպությունների և հաստատությունների միջև բոլոր համաձայնագրերը։ Հաստատությունները կարող են որոշել պահպանել համաձայնագրերը, սակայն դա կախված է լինելու անհատական հանգամանքներից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում