Պուտինը պետական այցով կմեկնի Ադրբեջան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այցով կմեկնի Ադրբեջան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, ինչպես նաև արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրները», - ասված է հաղորդագրությունում։
Այցի արդյունքներով, ըստ հաղորդագրության, նախատեսվում է ընդունել երկու պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն, ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր։
Կարծիքներ