Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ամառային պահպանման աշխատանքներ են իրականացվում
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին կատարվում են ընթացիկ ամառային պահպանման աշխատանքներ։
Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից։
Կապալառու կազմակերպությունները հարթեցնում են կողնակները, թարմացնում են ճանապարհային նշանները, վերատեղադրում բացակայող նշանները, կատարում են փոսային նորոգման, բերվածքների, կողային առուների մաքրման, ճանապարհներից, ճանապարհամերձ տարածքներից աղբի, օտար առարկաների մաքրման և այլ աշխատանքներ:
Կարծիքներ