Հումանիտար բեռնափոխադրումներով ուղարկվող ապրանքը պլանավորվածի համեմատությամբ քիչ քանակով է հասնում Արցախ. պետնախարար
Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ռուսական իրավապահ մարինների հետ համագործակցությունը նոր թափ է ստացել, որը կարճ ժամկետում թույլ կտա չեզոքացնել այն երևույթները, որոնք նպաստում են շուկայում տարբեր ապրանքատեսակների գնաճի, անառողջ մրցակցության ու տնտեսական շահերի բախման:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Գրառման մեջ նաև ասված է.
«Հումանիտար բեռնափոխադրումներով կազմակերպվող անհրաժեշտ սննդամթերքը, դեղորայքը և առաջին անհրաժեշտության ապրանքները հաճախ պլանավորվածի համեմատությամբ քիչ քանակով են հասնում Արցախ որոշ նյութապաշտ տնտեսվարողների գործողությունների պատճառով:
Այս ամենը հրապարակվում է, որպեսզի ոչ մեկի մոտ ամենաթողության տպավորություն չստեղծվի: Կրկին հորդորում ենք հրաժարվել նման քայլերից և զերծ մնալ գույքային վնասներ կրելուց»:
Կարծիքներ