Երևանի քաղաքապետարանի աղբատարը վրաերթի է ենթարկել հետիոտնի. կինը տեղում մահացել է
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Թևոս Ս.-ն իր վարած Камаз մակնիշի ավտոմեքենայով Սաֆարյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան կին հետիոտնի:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը:
Ըստ աղբյուրի, հետիոտնը փողոցը անցել է չթույլատրելի հատվածով: Աղբատար ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում:
Կարծիքներ