Իսրայելցի բոլոր դիվանագետները լքել են Թուրքիան ԱԳ նախարարի կոչից 10 օր առաջ
Իսրայելցի դիվանագետները, այդ թվում՝ Անկարայում դեսպան Իրիտ Լիլիանը, 10 օր առաջ լքել են Թուրքիան։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը՝ ի պատասխան Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի հայտարարության, որ Թել Ավիվն անհապաղ հետ է կանչում իր դիվանագետներին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հնչեցրած կոշտ հայտարարություններից հետո։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով շաբաթ օրը Ստամբուլում Պաղեստինին աջակցող բազմահազարանոց հանրահավաքում, ասել է , որ Անկարան Իսրայելին պատերազմական հանցագործ կհայտարարի Գազայում կատարված «ջարդերի» համար։
Նույն օրը Իսրայելի արտգործնախարարը հայտարարեց , որ իր երկիրն անհապաղ հետ է կանչում իր դիվանագետներին Թուրքիայից՝ երկկողմ հարաբերությունները վերանայելու նպատակով։
Կարծիքներ