ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հավելելով որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ընթացիկ իրադրությունը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որտեղ տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է ՌԴ գերատեսչության կողմից տարածված հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, ստորագրվել էր հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Կարծիքներ