Հարավային Կորեայի արևելքում ուղղաթիռ է կործանվել

Հարավային Կորեայի արևելքում ուղղաթիռ է կործանվել

Ուղղաթիռը կործանվել է կիրակի օրը Հարավային Կորեայի արևելքում։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը ։

Միջադեպը տեղի է ունեցել Գանգվոն նահանգի Յանգյան շրջանում։ Զոհերի մասին տվյալներ այս պահին չեն հաղորդվում, դեպքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ դեռ չեն ստացվել։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում