Հրապարակվել են Սինձո Աբեի վրա կրակելու պահը պատկերող կադրեր

NHK հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձի պահը:
Կադրերից դատելով ՝ չարագործը երկու անգամ կրակել է։ Ինչպես գրում են ճապոնական ԶԼՄ-ները, քաղաքական գործիչ ընկել է երկրորդ կրակոցից հետո։
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է իր դեմ կատարված մահափորձից հետո։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի նկատմամբ հրազենի կիրառմամբ մահափորձ է կատարվել: Նա վիրավոր է, անգիտակից վիճակում հոսպիտալացվել էր: Դեպքը տեղի է ունեցել Նարա քաղաքում նրա ելույթի ժամանակ՝ տեղի ժամանակով մոտ 11։30-ին (Երևանի ժամանակով 06.30-ին), հայտնում է Kyodo գործակալությունը:
Լսվել է 2 կրակոց, որից հետո քաղաքական գործիչն ընկել է: Չարագործը կրակ է արձակել թիկունքից, փամփուշտները հայտնվել են կրծքավանդակի շրջանում: Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ վնասվածքը եղել է պարանոցի հատվածում:
Դեպքի վայրում ոստիկանությունը ձերբակալել է 40-ամյա Տեցույա Յամագամիին: Կասկածյալը դիմադրություն չի ցուցաբերել:
Այս մասին հայտնում է Shantnews.am-ը:
Կարծիքներ