Նրա ֆիլմերը մեծ արձագանք ունեն. կինեմատոգրաֆիստների միությունը պահանջել է ազատ արձակել Նավալնիին

Նրա ֆիլմերը մեծ արձագանք ունեն. կինեմատոգրաֆիստների միությունը պահանջել է ազատ արձակել Նավալնիին

Կինեմատոգրաֆիստների եւ պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիական կազմակերպությունների, ինչպես նաև  Ռուսաստանի «Կինոսոյուզ» միավորումների միության անդամները պահանջել են անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին եւ նրա կողմնակիցներին,  անաչառ հետաքննել ընդդիմադիրի դեմ կատարված մահափորձը:

«Կինոսոյուզում» հայտարարել են, որ աջակցում են նրանց, «ովքեր ստեղծում են ազնիվ, ակտուալ ֆիլմեր ՝ անկախ դրանց ձեւաչափից եւ ժանրից»:

«Մեծ արձագանք ունեն Ալեքսեյ Նավալնիի եւ նրա նկարահանող խմբի «Ճայը», «Նա ձեզ Դեմոնը չէ», «Պուտինի պալատը»  ֆիլմերը»,- ասված է ուղերձում:

Դիմումի հեղինակները հավելել են, որ Նավալնիի հետաքննությունները «դիտել է ավելի մեծ թվով հանդիսատես, քան ցանկացած հայրենական բլոկբաստեր, եւ գնահատել են պրոֆեսիոնալ կինոընկերություն»:

«Ալեքսեյ Նավալնիին եւ նրա գործընկերներին իրենց գործունեության համար պատժելու փորձը ծանր հանցագործություն է ազատության դեմ, դրա համար էլ   պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին ։ Մենք պահանջում ենք նրա կյանքի դեմ մահափորձի հետեւողական եւ անկողմնակալ հետաքննություն»- նշվում է ուղերձում ։

Դիմումը ստորագրել է կինոարդյունաբերության 31 գործիչ, մասնավորապես, ռեժիսորներ Վիտալի Մանսկինը, Անդրեյ Պրոշկինը, Ռուստամ Իբրահիմբեկովը, Բորիս Խլեբնիկովը, կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիայի ղեկավար Օլեգ Բերեզինը, դրամատուրգի Ալեքսանդր Գելմանը եւ Յուլիա Գլեզարովան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգեր Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել և ձերբակալվել օդանավակայանում, ինչից հետո երկրում ցույցեր սկսվեցին՝ ի աջակցություն Նավալնիի: 
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում