Օգոստոսի 1-ից նոր օրենք կգործի տրանսպորտային միջոցների գազաբալոնների լիցքավորման համար
ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են՝ օգոստոսի 1-ից ձեր տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:
Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։
Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն, որոնց վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ստորև:
Կարծիքներ