Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապրիլի 9-ի ցերեկը, 12-ին առանձին շրջաններում, 13-ի առավոտյան և ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ: Ապրիլի 10-11-ը, 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վրկ, ապրիլի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-11-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: 

Երևան քաղաքում՝ 

Ապրիլի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-13-ի ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 11-13-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում