Հնչել են սուր հարցեր. Լուսինե Բադալյանը՝ Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպման մասին
«Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր հանդիպում էին Վճռաբեկ դատարանի նախագահ, Դատավորների ժողովի կողմից առաջադրված ՍԴ թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ։ Հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց որոշելիքը չէ, թե ով կլինի ՍԴ դատավոր:
«Հանդիպումն անցավ նորմալ, դրական մթնոլորտում, ինչպես բոլոր թեկնածուների հետ հանդիպումները: Շատ դժվար կլինի հիմա ակնարկել, որ թեկուզ լրագրողները փորձեն պատկերացում կազմել, թե ինչպե՞ս է լինելու քվերակությունը: Նույնիսկ հարցերը շատ ժամանակ չեն արտահայտում մեր դիրքորոշումը, քանի որ խմբակցության բոլոր հանդիպումները, բոլոր անդամների հետ շատ սուր են լինում: Հենց այդ սուր հարցերն են օգնում կողմնորոշվել, թե թեկնածուն ինչպե՞ս իրեն կդրսևորի»,- նշեց պատգամավորը:
Լուսինե Բադալյանը նաև հավելեց, որ Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպումն այլ հանդիպումներից և դրանց ժամանակ հնչած հարցադրումներից չէր տարբերվում:
Կարծիքներ