Wizz Air-ը հայտարարել է դեպի Իսրայել և Հորդանան թռիչքները մինչև օգոստոսի 4-ը դադարեցնելու մասին
Հունգարական Wizz Air ավիաընկերությունը մինչև օգոստոսի 4-ը դադարեցրել է թռիչքները դեպի Իսրայել և Հորդանան՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման պատճառով։ Այս մասին ավիաընկերությունը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Տարածաշրջանում իրավիճակի վատթարացման պատճառով Wizz Air-ը մինչև օգոստոսի 4-ը ներառյալ ժամանակավորապես կդադարեցնի թռիչքները դեպի Իսրայել և Հորդանան»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ նշելով, որ ավիաընկերության ուղևորները կկարողանան փոխհատուցում ստանալ տոմսերը հետ վերադարձնելիս։
Կարծիքներ