Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1703 նոր դեպք. մահացել է 39 մարդ
Հայաստանում նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1703 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 114383 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 456909 վերջին մեկ օրում` 3876 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 40130 պացիենտ. մեկ օրում նվազել է 322-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 72116 անձ` վերջին մեկ օրում 1986 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 1697 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 440 է:
Կարծիքներ