Ընթերցողի սեղանին է դրվել Հայոց Դանթեական պոեմի ամբողջական, առանց սրբագրումների տարբերակը
Գյումրիում, քաղաքի օրվա շրջանակներում Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում տեղի ունեցավ Հովհ. Շիրազ «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ» դատաստանամատյան պոեմի շնորհանդեսը, որին ներկա էին Հ.Շիրազի ընտանիքի անդամներ,Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը, մտավորականներ, հյուրեր: Գրքի տպագրության նախաձեռնությամբ հանդես էր եկել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանը, հայտնում են Գյումրու համայնքապետարանից։
Պատմության մեջ առաջին անգամ ընթերցողի սեղանին է դրվել ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ պոեմի ամբողջական, առանց սրբագրումների տարբերակը:
Գրքի վրա աշխատանք է տարվել մոտ 4 տարի, ապա լույս տեսել Գյումրու համայնքապետարանի ֆինանսավորմամբ:
Ռուբեն Սանոյանն իր խոսքում նախ ողջունեց ու շնորհավորեց ներկաներին, ապա նրանց փոխանցեց նաև Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքը և հաստատեց, որ ինչպես մինչև այս պահը, այնպես էլ հետագայում, Գյումրու համայնքապետարանը կաջակցի Շիրազի անտիպ էջերի հրատարակմանը:
Կարծիքներ