Բայդենը նոր պատժամիջոցներ է սահմանել Նիկարագուայի դեմ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Նիկարագուայի դեմ նոր պատժամիջոցների մասին օրենք է ստորագրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Նոր օրենքը սահմանափակելու է այդ երկրի իշխանությունների հասանելիությունը բազմակողմ բանկային կառույցների վարկերին և մտցնելու է կոռուպցիայի դեմ պայքարի նոր՝ հավելյալ միջոցներ:
Սպիտակ տունը նախորդ շաբաթ հրաժարվել էր ճանաչել Նիկարագուայի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ խոստանալով շարունակել տնտեսական ու դիվանագիտական ճնշումը նախագահ Դանիել Օրտեգիի վարչակազմի նկատմամբ:
Կարծիքներ