Հնարավորություն չենք տալու, հակամարտ կողմերից մեկը ՍԴ-ի գործընթացն ի շահ իրեն օգտագործի. Մարուքյան
Ինչպես արդեն հայտնել ենք, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի միանա «Բարգավաճ Հայաստանի» ստորագրահավաքին՝ Սահմանադրական դատարան դիմելու հարցով: Լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ գործընթցին չեն մասնակցի այնպես, որ դա որպես միջամտություն չընկալվի: «ՍԴ դիմելու դիմումի վրա աշխատանքներն արդեն սկսել ենք և կուժեղացնենք այն: Հակասահմանադրական ճանաչելու հետ կապված դիմումն անպայման է լինելու ՍԴ-ում»,-նշեց Մարուքյանը: Մանրամասները՝ տեսանյութում.
Կարծիքներ