Սուտ ու կեղծիք տարածող բլոգերը ևս միացել է Արթուր Վանեցյանի փրկութան շարժմանը
Քիչ առաջ Հայրենիքը փրկողներին է միացել նաև ռուսաստանցի բլոգեր Միկա Բադալյանը, ով պարբերաբար աչքի է ընկնում Հայաստանի ու Արցախի սահմանների մասին տելեգրամյան կեղծ ու խուճապ առաջացնող լուրերի հրապարակմամբ։ Բադալյանի և իր շարժման գործունեության անգամ կարճ ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ այն լիովին հակապետական գործունեությամբ է զբաղված՝ միտում ունենալով հանրությանը մշտապես լարվածության մեջ պահել, գրում է ArmeniaNews-ը։
Որպեսզի կարճ պատկերացում կազմեք, թե ով է ռուսերենով Հայրենիքի փրկությամբ մտահոգված հարցազրույցներ տվող այս անձը, բավական է միայն հիշեցնել, որ նույն Բադալյանը 2022թ-ի մարտի երկրորդ կեսից արցախաադրբեջանական սահմանին տեղի ունեցող սադրանքները և գազամատակարարման խափանումը ներկայացնում էր որպես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ դավադրություն։ Բացի այդ, ռուսախոս բլոգերը պարբերաբար հայտնում է, որ ուր որ է՝ «Հայաստանի հակառուս իշխանությունները» ռուսական ռազմաբազան դուրս են բերելու Հայաստանից։ Նրաց կողմից հրապարակված ստերի շարքին են դասվում նաև՝ «Գեղարքունիքի. Սյունիքի դիրքերը հանձնվում են թշնամուն» ոճի նյութերը։
Չմոռանանք հիշեցնել, որ Բադալյանի տված նյութերը որպես հակահայկական քարոզչության գործիք լայնորեն օգտագործվում են ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից, այն ներկայացնելով որպես իրականության վկայակոչում հայ բլոգերի կողմից։
Կարծիքներ