Բայդենի այցը Ուկրաինա կազմակերպելու պլաններ չկան. Փսակի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ծրագրում այցելել Ուկրաինա։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ասել է Փսակին՝ ի պատասխան ռուսական նախազգուշացումների, այդ թվում՝ նման քայլերի հետեւանքների մասին։ Միացյալ Նահանգները շաբաթավերջին չորս ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա, որոնք 800 միլիոն դոլար արժողությամբ նոր փաթեթից զենք են տեղափոխել Ուկրաինա, ևս մեկը պետք է ժամանի երկուշաբթի օրը, ասել է նա:
Կարծիքներ