Ջահերով երթ՝ Թբիլիսիում
«Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Իսանի կայարանի մոտից ապրիլի 23-ին ժամը 19։30-ից մեկնարկել էր ջահերով երթը դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է jnews.ge կայքը:
Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և արդարության հաստատման պահանջով կազմակերպված երթին մասնակցում էին տասնյակ մարդիկ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Երթի մասնակիցները շարժվում էին հայրենասիրական երաժշտության ներքո՝ իրենց հետ ծածանելով ՀՀ եռագույնը, Վրաստանի դրոշն ու «Հիշում ենք և պահանջում» գրությամբ պաստառներ:
Ապրիլի 24-ին, ժամը 13:00-ին երթ տեղի կունենա դեպի Թուրքիայի դեսպանատուն:
Կարծիքներ