Մեկ տարվա ընթացքում ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են ավելի քան 26 հազար պայթուցիկ

Մեկ տարվա ընթացքում ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են ավելի քան 26 հազար պայթուցիկ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները շարունակում են տարածքները և սոցիալական ենթակառուցվածքները պայթուցիկ օբյեկտներից մաքրելու աշխատանքները։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը:

«2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 2300 հեկտար, ինչպես նաև՝ 683 կմ ճանապարհ, մոտ 2000 շենք: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 26 000 զինամթերք»,- նշել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում