Վերահսկում ենք ՌԴ տարածքից մոտ 1000 քկմ․ Ուկրաինայի ԶՈւ հրամանատար
Այժմ մենք վերահսկում ենք ՌԴ տարածքից մոտ 1000 քառ․ կմ, հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
«Իրավիճակը գտնվում է մեր վերահսկողության տակ»,- հավելել է նա։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, իր հերթին, նշել է, որ հրամանատարի զեկույցը, որը վերաբերում է Կուրսկի առաջնագծում իրենց պաշտպանական գործողություններին, շատ կարևոր էր։
«Շնորհակալ եմ բոլոր զինվորներին և հրամանատարներին կայունության և վճռական գործողությունների համար»,- ասել է Զելենսկին:
Կարծիքներ