Ֆրանսիայի քաղաքացու ավտոմեքենան Գորիս-Տեղ հատվածում հրդեհվել է

Դեկտեմբերի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 22-ամյա Նիկոլաս Ավետիսյանը իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Տեղ ավտոճանապարհի 19 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիթեղյա հենապատին ու կողաշրջվել, ինչի հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։
Կարծիքներ