Նախատեսվում են խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման վերաբերյալ իրազեկման այցեր ՀՀ մարզեր
ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ), «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի օժանդակությամբ, ինչպես նաև մարզպետարանների աջակցությամբ նախատեսվում են խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման վերաբերյալ իրազեկման այցեր ՀՀ մարզեր՝ համաձայն հաստատված ժամանակացույցի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
«ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին։ Ծրագրի նպատակն է պետական պատվերի շրջանակներում հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը կնպաստի հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության, դրանց նկատմամբ իրականացվող անասնահամաճարակային պարտադիր միջոցառումների վերաբերյալ հետագծելիության, կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովմանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ), «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի օժանդակությամբ, ինչպես նաև մարզպետարանների աջակցությամբ նախատեսվում են իրազեկման այցեր ՀՀ մարզեր՝ համաձայն հաստատված ժամանակացույցի։
Հայաստանի բոլոր մարզեր այցերի ընթացքում Էկոնոմիկայի նախարարության, CARD-ի և ՊՈԱԿ-ի մասնագետները Հայաստանի համայնքների ղեկավարներին, տնտեսավարողներին և այլ շահագրգիռ մարմինների համապատասխան աշխատակիցներին կներկայացնեն ծրագիրը, հիմնախնդիրները, նպատակը, ակնկալվող արդյունքները, հարց ու պատասխանի միջոցով կտեղեկանան առկա մտահոգություններին և խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ