Վրաստանում կորոնավիրուսի 5240 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի 5240 նոր դեպք է գրանցվել

Նոյեմբերի 6-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 240 նոր դեպք: Այս մասին գրում է  stopcov.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 235, մահացել՝ 68 մարդ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 748,751 դեպք, ապաքինվել է 684 154 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10,368:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 53 544 թեստավորում, այդ թվում 33,490-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20,054-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 9․79% է, վերջին 14 օրվանը՝ 9․55%, վերջին 7 օրվանը՝ 10.25%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2,000,388 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4,942 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 37 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6,707 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1,313 անձ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում