Իրանում մեկ օրում Covid-19-ից մահացել է 123 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսը խլել է 123 մարդու կյանք, այսպիսով մահերի թիվը հասել է 125 998-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 9893 նոր դեպք, 1285 մարդ հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 5 909 402 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 5 481 737-ը: 4014 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինն արդեն ստացել է 52 199 440 քաղաքացի, իսկ 33 088 940-ը ստացել է երկու չափաբաժիններն էլ:
Կարծիքներ