Ռոնալդուն չի պատրաստվում հեռանալ ՄՅՈՒ-ից

Ռոնալդուն չի պատրաստվում հեռանալ ՄՅՈՒ-ից

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում լքել «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնել է The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի՝ հարձակվողը ցանկանում է մնալ ակումբում, նույնիսկ եթե մանկունիանցիները մրցաշրջանի ավարտից հետո չհայտնվեն Չեմպիոնների լիգայում։ Միևնույն ժամանակ, պորտուգալացու նկատմամբ պահանջարկ չկա Եվրոպայի թոփ-ակումբների շարքում, քանի որ քչերն են կարողանում բավարարել ֆուտբոլիստի աշխատավարձի պահանջները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում