Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են ընդդիմության հետ երկխոսելու պատրաստակամության մասին
Վենեսուելայի ղեկավարությունը պատրաստ է երկխոսության ընդդիմության ներկայացուցիչների հետ, սակայն ոչ Խուան Գուայդոյի հետ։ Այդ մասին ուրբաթ օրը Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում ասել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի հակառակորդների հետ բանակցություններում կառավարական պատվիրակության ղեկավար Խորխե Ռոդրիգեսը։
Անցյալ շաբաթ Հարավային Ամերիկայի Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ Վենեսուելայի կառավարությունը մտադիր է վերսկսել երկխոսությունը երկրի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ ԱՄՆ իշխանությունները, ճանաչելով Գուայդոյին որպես նախագահ, դա անվանեցին «կարևոր քայլ» լատինաամերիկյան երկրում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
Կարծիքներ