ՔՊ-ն Գյումրու տարածքային կառույց է ստեղծել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ստեղծել է Գյումրու տարածքային կառույց: Ընտրվել են տարածքային խորհրդի անդամները: Կառույցը կնախագահի Կարեն Սարուխանյանը։ Գյումրու տարածքային խորհրդի քարտուղար է ընտրվել ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԻՆ փոխնախարար Կարեն Սարուխանյանը:
«Սիրելի ՜ Գյումրեցիներ
Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը այսօր ստեղծեց կուսակցության Գյումրու տարածքային կառույց` ընտրելով տարածքային խորհրդի անդամներ։
Տարածքային խորհրդի ընտրված անդամները կազմակերպեցին խորհրդի առաջին նիստը, որի օրակարգում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը։
Խորհրդի անդամների ընտրությամբ` ընտրվել եմ Գյումրու տարածքային խորհրդի նախագահ, իսկ մեր գործընկեր Էմմա Պալյանը խորհրդի քարտուղար»,-գրել է նա։
Կարծիքներ