Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 57 մարդ

Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 57 մարդ

Վրաստանում սեպտեմբերի  11-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2533 նոր դեպք: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն։ Ըստ աղբյուրի, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 579 հազար 031 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1762 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 536 հազար 321 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 57 մարդ, ընդհանուր՝ 8146:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում