«Բարսելոնան» և «Աթլետիկոն» հաստատել են Լուիս Սուարեսի տրանսֆերի լուրը

«Բարսելոնան» և «Աթլետիկոն» հաստատել են Լուիս Սուարեսի տրանսֆերի լուրը

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հաստատ կտեղափոխվի Մադրիդի «Աթլետիկո»: Այդ լուրը հաստատել են երկու ակումբների պաշտոնական կայքերը: Ուրուգվայցի ֆուտբոլիստին մնում է անցնել վերջին բուժզննումը և համաձայնեցնել պայմանագրի մի քանի կետերը:

«Բարսելոնայի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ին ակումբում կկազմակերպվի հատուկ միջոցառում, որը նվիրված կլինի Լուիս Սուարեսին, որի ավարտից հետո տեղի կունենա ֆուտբոլիստի մամուլի ասուլիսը:

Ուրուգվայցի հարձակվողը կատալոնական թիմին միացել էր վեց տարի առաջ, 2014 թվականին: Նա այդ ժամանակահատվածում «Բարսելոնայի» հետ նվաճել էր 13 տիտղոս՝ ընդհանուր հաշվարկով խփելով 198 գոլ:

Նշենք, որ երեկ Լուիս Սուարեսն արտասվելով էր լքել ակումբի մարզաբազան, քանի որ վերջին անգամ էր մարզում անցկացրել իր խաղընկերների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում