Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ
Զագրեբում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը իր երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/2 եզրափակիչ։
Հայաստանի ներկայացուցիչը քառորդ եզրափակչում գոտեմարտեց ադրբեջանցի Ալի Ռահիմզադայի հետ և հաղթեց 4։1 հաշվով։ Մեկնարկային գոտեմարտում Վազգենը 10։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ֆինեսիլվերին։
Կիսաեզրափակչում Վազգենը կմրցի Անդրե Կլարկ (Գերմանիա)-Էրիկ Առուշանյան (Ուկրաինա) զույգի հաղթողի հետ։
Կարծիքներ