Սլովենիայի վարչապետը հայտարարել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին
Սլովենիայի իշխանությունները մտադիր են ճանաչել Պաղեստինը որպես պետություն, միակ հարցը դրա համար ճիշտ պահի ընտրությունն է. Այս մասին հայտարարել է Սլովենիայի կառավարության ղեկավար Ռոբերտ Գոլոբը իսպանացի գործընկեր Պեդրո Սանչեսի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Միակ հարցն այն է, թե որ պահն է առավել հարմար Պաղեստինի անկախ պետության ճանաչման համար»,- ասել է Գոլոբը։
Նրա խոսքով, արդեն հարց չէ՝ Պաղեստինը պետք է ճանաչվի, թե ոչ։ «Ես միտումնավոր չեմ ուզում խոսել ճանաչման ժամկետների մասին, քանի որ դա կախված չէ միայն Սլովենիայից և Իսպանիայից, այլ որոշվում է մի շարք միջազգային գործոններով», - հավելել է քաղաքական գործիչը:
Կարծիքներ