Նախադպրոցական կրթության ոլորտում առաջիկայում նախատեսվում են օրենքի ծավալուն փոփոխություններ

Նախադպրոցական կրթության ոլորտում առաջիկայում նախատեսվում են օրենքի ծավալուն փոփոխություններ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում առաջին ընթերցումով քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրներով է պայմանավորված փոփոխությունների անհրաժեշտությունը: Նախադպրոցական հաստատությունների ուղղիչ գործակիցների մասով առանձին կարգ հաստատելուն վերաբերող կարգավորումն առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ նախադպրոցական կրթության ոլորտում առաջիկայում նախատեսվում են օրենքի ծավալուն փոփոխություններ, որոնցով կարտացոլվեն պետական քաղաքականության փոփոխությունները՝ առավել համահունչ դարձնելով արդեն իսկ առկա ռազմավարական ուղղություններին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը պարզաբանումներ է ներկայացրել նախադպրոցական կրթության պետական չափորոշիչների, վերանայված սահմանումների հանրակրթության չափորոշիչների վերաբերյալ:

Լրամշակված նախագիծն ստացել է դրական եզրակացություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում