Կոլումբիայի Բարանկիլիա քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց վրա

Կոլումբիայի Բարանկիլիա քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց վրա

Երկուշաբթի օրը մի խումբ հանցագործներ կրակ են բացել Կոլումբիայի հյուսիսում գտնվող Բարանկիլիա քաղաքի Լաս Ֆլորես շրջանում մարդկանց վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս երեքը վիրավորվել են, հաղորդում է Caracol-ը:

Նրա խոսքով՝ սա քաղաքում վերջին 20 տարվա ընթացքում առաջին զանգվածային սպանությունն է։ Իրավասու մարմինների աշխատակիցները որոնում են հարձակման մասնակիցներին։ Տեղեկությունների համար, որոնք կօգնեն նրանց բռնել, իշխանությունները 100 միլիոն պեսո (մոտ 23 հազար դոլար) պարգև են առաջարկել։ Նախնական տվյալներով՝ տեղի ունեցածի պատասխանատվությունը կարող է կրել կազմակերպված հանցավոր համայնքը (OPS) «Գուլֆ կլանը», որը կոնֆլիկտի մեջ է թմրավաճառների այլ խմբավորումների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում