Հայտնի է՝ որքան մարդ է մասնակցել ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման հավաքին
Այսօր՝ մայիսի 1-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 16:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:48-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 12,500 մարդ:
Նշվում է, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ հավանաբար տեսանելի չեն ծառերի սաղարթների տակ գտնվելու պատճառով:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Կարծիքներ