Ուկրաինան ակնկալում է, որ հունիսին ԵՄ անդամի կարգավիճակ կստանա
Ուկրաինան ակնկալում է, որ հունիսին Եվրամիության անդամակցման թեկնածուի կարգավիճակ կստանա: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով տեղակալ Օլգա Ստեֆանիշինան:
Ուկրաինական «ՈւՆԻԱՆ» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին Կիև կատարած այցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին փոխանցել է հարցաշար, որի լրացումը անհրաժեշտ քայլ է պետությանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու համար: Ֆոն դեր Լեյենը խոստացել է, որ Ուկրաինայի անդամակցման գործընթացը շատ ավելի կարճ կտևի, քան այլ թեկնածուների դեպքում է լինում:
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց մի քանի օր անց՝ փետրվարի 28-ին, Զելենսկին ստորագրել էր Ուկրաինայի հայտը Եվրոպական միությանը անդամակցելու վերաբերյալ:
Կարծիքներ