Թուրքիայում բեռնատար նավ է խորտակվել. ջրհեղեղի պատճառով տարբեր նահանգներում զոհեր և վիրավորներ կան
Թուրքիայի մի շարք նահանգներում և շրջաններում եղանակային պայմանները կտրուկ վատացել են, երկրում անդադար տեղացող անձրևների հետևանքով ջրհեղեղներ են:
Նոյեմբերի 19-ին Թուրքիայում տիրող վատ եղանակային պայմանների և դրա հետևանքների վերաբերյալ խոսել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան: Նշելով, որ հորդահոս անձրևներից գոյացած ջրհեղեղների պատճառով Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրի և Բաթմանի շրջաններում 2 անձ մահացել է, իսկ 50-ը՝ վիրավորվել, նաև հայտնել է թուրքական նավ է խորտակվել:
Ժայռաբեկորին հարվածելու հետևանքով Թուրքիայի հյուսային հատվածում գտնվող Զոնգուլդաք նահանգի մոտակայքում խորտակվել է «Kafkametler» անունով բեռնատար նավը, իսկ նավի 12 հոգանոց անձնակազմը համարվում է անհետ կորած:
Նախարարը շեշտել է, որ վատ եղանակային պայմանների պատճառով հնարավոր չէ նույնիսկ փրկարարական աշխատանքներ իրականցվել:
«Եղանակային պայմանների կարգավորման պարագայում որոնողափրկարարական աշխատանքներն իսկույն կմեկնարկեն»,- ասել է Յերլիքայան։
Կարծիքներ