Քերոբյանը կգործուղվի Գերմանիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին):
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2024 թվականի հունվարի 17-20-ը գործուղել Գերմանիայի Դաշնային
Հանրապետություն (Բեռլին)` Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին (GFFA) մասնակցելու և Գերմանիայի Դաշնային Հանրապետության
բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով:
2. Վահան Քերոբյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը, օրապահիկի և 2024 թվականի հունվարի 17-18-ի
գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Վահան Քերոբյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման 2024 թվականի հունվարի 18-20-ի գիշերավարձի
ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Գերմանիայի
Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասված է որոշման մեջ:
Կարծիքներ