Թուրք-ադրբեջանական համատեղ նախագիծը ռուսական գազի այլընտրանքն է Եվրոպայի համար. Էրդողանի խոսնակ

Թուրք-ադրբեջանական համատեղ նախագիծը ռուսական գազի այլընտրանքն է Եվրոպայի համար. Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ TANAP գազատարը կարող է դառնալ ռուսական գազի այլընտրանք Եվրոպայի համար։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական A haber-ը։

«Երկու հիմնական այլընտրանքներից մեկը TANAP-ն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նախագիծը»,- ասել է նա՝ նկատի ունենալով ՌԴ-ից Եվրոպա մատակարարվող գազին այլընտրանք լինելը։

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Ռուսաստանը մասամբ կրճատել կամ ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը ԵՄ անդամ 12 երկրներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում