Քննարկվում է Հայաստանի և Սերբայի միջև առողջապահության ոլորտում համագործակցության հուշագիր կնքելու հարցը
Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդլայնվում է. առողջապահության ոլորտը կարող է դառնալ հիմնական առանցքներից:
Առաջիկայում Բելգրադում ՀՀ դեսպանության բացումը նոր շունչ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:
Գործընկերներն առանձնացրել են համագործակցությունը զարգացնելու ուղղություններ՝
• բժիշկների փորձի փոխանակման հնարավորություն,
• բժշկական կենտրոնների միջև մշտական կապ,
• առողջության առաջնային պահմանման օղակի բարեփոխումներ,
• բժշկական թիմերի փոխայցելություններ,
• արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման մեխանիզմների ստեղծում:
Քննարկվել է նաև նշված ոլորտներում համագործակցության հուշագիր կնքելու հարցը:
Կարծիքներ