Սոս Ջանիբեկյանն անդրադարձել է ծեծի ենթարկվելու մասին հրապարակումներին
«Ես ողջ առողջ եմ , ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել, ոչ մեկ ինձ չի ծեծել, թու թու թու, հույս ունեմ չեն էլ ծեծի»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան, շոումեն Սոս Ջանիբեկյանը՝ անդրադառնալով իրեն ծեծի ենթարկելու մասին լուրերին ու հավելելով, որ տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությունը:
«Շնորհակալություն անհանգստության համար , լավ օր բոլորին»,-եզրափակել է դերասանը:
Մեկ այլ հումորային գրառմամբ, կրկին անդրադառնալով թեմային, Ջանիբեկյանը կատակել է, թե շատ մարդիկ են ուրախացել իրեն ծեծի ենթարկելու մասին կեղծ լուրից ու ինքը «մի տեսակ տխրել է արդեն, որ չեն ծեծել»:
Կարծիքներ