Քիմ Քարդաշյանն առաջին անգամ հանրությանը կներկայանա իր նոր ընկերոջ հետ

Քիմ Քարդաշյանն առաջին անգամ հանրությանը կներկայանա իր նոր ընկերոջ հետ

 Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը առաջին անգամ հանրությանը կներկայանա իր նոր ընկերոջ՝ դերասան, կատակերգու Փեթ Դևիդսոնի հետ։

Զույգը հրավիրված է ամենամյա «Met Gala» միջոցառմանը։ Միջոցառումը այս տարի տեղի է ունենալու Նյու-Յորքում՝ մայիս ամսին։ Այս տարվա «Met Gala»-ն կրելու է «Ամերիկա. Նորաձևության անթոլոգիա» խորագիրը:

Քիմն ու Փեթը պաշտոնապես հայտարարել էին իրենց հարաբերությունների մասին 2021 թվականին։ Նրանք ծանոթացել են ամերիկյան շոուներից մեկի ժամանակ, երբ միասին խաղացել են սիրահարված զույգերի դեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում