Իրանի ԱԳ նախարարն հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում հայերեն գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը և ժողովրդին։
Նա բարձր է գնահատել Հայաստանի աջակցությունը Իրանի ժողովրդին՝ հատկապես իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության կազմակերպման հարցերում։
«ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին, իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»,- գրել է Արաղչին։


Կարծիքներ