Մոսկվան զգուշացնում է Իսրայելին Սիրիային հարվածելու հետևանքների մասին

Մոսկվան զգուշացնում է Իսրայելին Սիրիային հարվածելու հետևանքների մասին

Եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Սիրիային, դա կարող է հանգեցնել Դամասկոսի պատասխան գործողությունների և լարվածության նոր փուլի՝ հայտարարել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

«Այդ հարվածները պետք է դադարեցվեն, դրանք անարդյունավետ են: Հուսով ենք, որ իսրայելական կողմը կլսի մեր մտահոգությունները, որոնք վերաբերում են նաև Սիրիայում բռնության հնարավոր սրմանը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է Լավրենտևը:

«Վաղ թե ուշ, համբերության բաժակը, այդ թվում՝ Սիրիայի կառավարության, կարող է լցվել, և դրան կհաջորդի պատասխան հարված, որն էլ իր հերթին կհանգեցնի լարվածության նոր փուլի»,- զգուշացրել է դիվանագետը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ իսրայելցի գործընկերների հետ խորհրդակցություններում Մոսկվան շեշտում է Սիրիայում բռնությունների աճի անընդունելիությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում